Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը | Region

Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Մայիս 30,2026 14:00

Շրջակա միջավայրի դիտարկումների համաձայն՝ 2026 թվականի մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքներում մթնոլորտային օդում արձանագրվել են փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ։

Մասնավորապես, Վանաձորում գերազանցում գրանցվել է մայիսի 16-ին՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում։ Հերացի և Վարդանանց փողոցների հարակից տարածքներում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանված նորմերը։

Ալավերդի քաղաքում դիտարկվող ժամանակահատվածում փոշու պարունակության գերազանցումներ չեն արձանագրվել։

Գյումրիում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ գրանցվել են մայիսի 16-17-ին և 19-ին, իսկ Հրազդանում՝ մայիսի 16-ին։

Նորություններ