ԵԱՏՄ երկրները վճարումների նոր համակարգով արտոնյալ ժամանակ կստանան ՌԴ ներմուծման ժամանակ | Region

ԵԱՏՄ երկրները վճարումների նոր համակարգով արտոնյալ ժամանակ կստանան ՌԴ ներմուծման ժամանակ

Մայիս 30,2026 22:08

Եվրասիական տնտեսական միության երկրները արտոնյալ ժամանակահատված կստանան Ռուսաստան ներմուծման դեպքում` ապահովման վճարների նոր համակարգի (ապրանքի սպասման հաստատման համակարգ՝ СПОТ) շրջանակներում։

Ռուսաստանում այս համակարգն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից, սակայն Հայաստանից, Ղազախստանից և Ղրղզստանից ներմուծողներն այդ վճարներից կազատվեն մեկ ամսով, իսկ Բելառուսից ներմուծողները՝ երեք ամսով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի աշխատակազմին։

Ապահովման վճարները գանձվում են անուղղակի հարկերի (ԱԱՀ գումարած ակցիզ) չափով և վերադարձվում են ներմուծողին ապրանքի վաճառքից հետո։ Այդ կերպ դրանք երաշխավորում են, որ ապրանքը կվաճառվի հարկային հաշվառմամբ։

​Ապահովման վճար չի մուծվում, եթե հայտատուն ներառված է բարեխիղճ ձեռնարկությունների (լիազորված տնտեսական օպերատորների) ռեեստրում, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է ներկրում առանց վճարման։

ՌԴ փոխվարչապետի մոտ կայացած նիստում քննարկվել են նաև ապրիլից սկսած СПОТ համակարգով փորձնական ներմուծման արդյունքները։ Հաշվի առնելով այդ փորձը՝ համակարգը լրամշակվել է։

Նորություններ