ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը | Region

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Մայիս 31,2026 22:17

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության խորհրդանշական հավաքականը։

Լավագույն 11 ֆուտբոլիստների ցուցակում տեղ են գտել մրցաշարի հաղթող հռչակված ֆրանսիական ՊՍԺ-ի հինգ խաղացողներ։

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ. Դավիդ Ռայա («Արսենալ»):

Պաշտպաններ. Նունու Մենդեշ, Մարկինյոս (երկուսն էլ՝ ՊՍԺ), Գաբրիել («Արսենալ»), Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ»):

Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»):

Հարձակվողներ և վինգերներ. Խվիչա Կվարացխելիա, Ուսման Դեմբելե (երկուսն էլ՝ ՊՍԺ), Հարի Քեյն, Մայքլ Օլիսե (երկուսն էլ՝ «Բավարիա»):

Հիշեցնենք նաև, որ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել փարիզյան գրանդի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան։

armsport.am

Նորություններ