Ո՞ւմ և ինչպե՞ս են թիրախավորում կեղծ տեղեկատվություն տարածողները․ հարցումներ Աշոցք համայնքում
Հունիս 02,2026 18:00
Սոցիալական ցանցերի արագ զարգացմանը զուգընթաց աճում է նաև կեղծ տեղեկատվության տարածման արագությունը։ Կեղծ լուրերի հեղինակները թիրախավորում են տարբեր անհատների, խմբերի և հանրության լայն շրջանակների՝ փորձելով նրանց մոտ ձևավորել վախ, տագնապ, անվստահություն և անորոշություն։
Թեմայի շուրջ Regions TV-ն հարցումներ է անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ցողամարգ և Թորոսգյուղ բնակավայրերում։ Հարցվածների կարծիքով՝ ապատեղեկատվության հոսքն առավել ակտիվանում է ճգնաժամային իրավիճակներում, երբ հասարակությունը տեղեկատվության նկատմամբ առավել զգայուն է լինում։ Նրանց համոզմամբ՝ կեղծ տեղեկատվություն տարածողների նպատակները բազմազան են՝ մարդկանց մոլորեցնել, խուճապ առաջացնել, հանրության մեջ պառակտում սերմանել և նպաստել իրավիճակի ապակայունացմանը։
