«Արտուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է». Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։
Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»։
Նամակում ասված է «Հարգելի հայրենակիցներ Ինձ կալանավորելու հիմնական պատճառն այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից՝ ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում նրան կախաղան հանեն։
Հետևաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար և թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը և հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»։

