50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում. ՔԿ | Region

50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում. ՔԿ

Հունիս 04,2026 11:32

Քննչական կոմիտեն հայտնում է՝ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ:

«Ազատության» տեղեկություններով խուզարկությունները կատարվում են «Ուժեղ Հայաստանի» առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական գործի շրջանակում։ Այլ մանրամասներ իրավապահներն այս պահին չեն հաղորդում։

«Ազատության» տեղեկություններով խուզարկությունները կատարվում են «Ուժեղ Հայաստանի» առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանի քրեական գործի շրջանակում։

Խուզարկություններ են իրականացվում ամբողջ Հանրապետությունով։

Նորություններ