Հաստատվել է Հայաստան – Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հունիս 04,2026 14:10
Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կիրիակոս Աթանասիուն: Մրցավարի օգնականներ կլինեն Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Յուրա Մահտեսյանը:
Հայաստան – Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին:
