Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ | Region

Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ

Հունիս 05,2026 23:17

Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին։

Այդ թեկնածուներն են՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյան, Արթուր Աբրահամյան, Աշոտ Սահակյան, Սասուն Բադոյան։

Նշենք, որ այս պահին ԿԸՀ–ն քննարկում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում է չեղարկել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը։

Նորություններ