Մարտական ոչ ոքի Երևանում. Հայաստանի հավաքականը խաղաղությամբ բաժանվեց Ղազախստանից | Region

Մարտական ոչ ոքի Երևանում. Հայաստանի հավաքականը խաղաղությամբ բաժանվեց Ղազախստանից

Հունիս 06,2026 22:51

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Լարված պայքարում անցած խաղում հաղթողը չորոշվեց. գրանցվեց 1:1 հաշիվը։

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: 50-րդ րոպեին հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Գրոզնիի «Ախմատը» ներկայացնող 23-ամյա հարձակվող Մաքսիմ Սամորոդովը։

Այդուհանդերձ, ղազախների ուրախությունը կարճ տևեց։ Ընդամենը երեք րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց մեր ընտրանու ավագ, Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին՝ Երևանում հյուրընկալելով Մոլդովայի ընտրանուն:

armsport.am

Նորություններ