«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկել․ դաշինքը հայտարարություն է տարածել | Region

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկել․ դաշինքը հայտարարություն է տարածել

Հունիս 07,2026 11:58

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտապը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ «առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների»։ ««Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։

Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը։ Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը»,-նշվում է հայտարարությունում։

Նշենք, որ դաշինքի պատգամավորության թեկնածու Հովիկ Պետրոսյանը լրատվամիջոցներին ասել է, որ «առավոտյան ժամը 7-ից մոտ մեկ տասնյակ իրենց համակիրների, այդ թվում՝ Գյումրիում գործող շտաբներից մեկի պետին տարել են: Սակայն թե որ ուժային կառույց և ինչու, հայտնի չէ, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում»:

Նորություններ