«Քվեարկել եմ Հանուն Հայաստանի, որտեղ ընդդիմադիրներին և հոգևորականներին չեն հետապնդի». Լևոն Զուրաբյան | Region

«Քվեարկել եմ Հանուն Հայաստանի, որտեղ ընդդիմադիրներին և հոգևորականներին չեն հետապնդի». Լևոն Զուրաբյան

Հունիս 07,2026 13:38

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հունիսի 7-ին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։

Նա քվեարկել է 9/24 ընտրատեղամասում։

Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ քվեարկել է, որպեսզի գերտերությունները Հայաստանում պատերազմ չվարեն և այն ավերակների չվերածեն, որպեսզի Հայաստանը դառնա տրանսպորտային հանգույց, որը կկապի ոչ միայն Արևելքը Արևմուտքի, այլև Հյուսիսը Հարավի հետ։

«Ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը վերածվի տեխնոլոգիական դրախտի։ Հանուն Հայաստանի, որտեղ ընդդիմադիրներին և հոգևորականներին չեն հետապնդի», — հավելել է նա։

Նշենք, որ Ազգային ժողովում կընտրվեն առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկություններից ելնելով ուժի մեջ չմտնեն այս կամ այն ուժերին լրացուցիչ մանդատներ տրամադրելու նորմերը։ Հայաստանի խորհրդարանը ընտրվում է համամասնական համակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանում տեղերի համար պայքարում են 18 քաղաքական ուժեր՝ 16 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4%, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8%։

Նորություններ