Գյուղացին ստիպված անասունների գլխաքանակն է նվազեցնում կամ էժան վաճառում՝ սպանդանոցի խնդրին չբախվելու համար
Մարտ 30,2024 13:50
Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը Շիրակի մարզի անասնատերերին լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել: Մարզին նվազագույնը 8 սպանդանոց է պետք, բայց աշխատում է միայն մեկը: Սա անասնատերերի և մսավաճառների բողոքների տեղիք է տվել: Նրանք մարզպետարանում մի քանի անգամ բողոքի ակցիա անցկացրեցին, բայց դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց:
Գյուղացին հավելյալ ծախս անել չի կարող, ստիպված անասունների գլխաքանակն է նվազեցնում, կամ էժան վաճառում, որ սպանդանոցային խնդրին չբախվի: Մսի վաճառքի այս շղթան մարզում դեռ երկար ժամանակ լիարժեք չի գործի: Պատրաստի նոր սպանդանոց դեռ չկա, եղածները կիսավարտ վիճակում են: Դրանցից մեկը Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրում է: Կահավորումն ավարտելու համար սեփականատիրոջը լրացուցիչ ֆինանսավորում է պետք:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
