ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58,97 տոկոսը
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 տոկոսը. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նշենք, որ 2021-ի հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը (1 մլն 281 հազար 174 ընտրող):
2021–ի ԱԺ ընտրություններին Երեւանում քվեարկել է ընտրողների 51,55 տոկոսը (442 846), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 38,42 տոկոսը (46 912), Վանաձորում՝ 47,55 տոկոսը (44 554):
Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.
Արագածոտնի մարզ – 69 993 ընտրող (61.7 տոկոս)
Արարատի մարզ – 131 819 ընտրող (59,87 տոկոս)
Արմավիրի մարզ – 126 303 ընտրող (55,8 տոկոս)
Գեղարքունիքի մարզ – 97 114 ընտրող (54,6 ընտրող)
Լոռու մարզ – 124 983 ընտրող (58.59 տոկոս)
Կոտայքի մարզ – 148 302 ընտրող (61,66 տոկոս)
Շիրակի մարզ – 115 249 ընտրող (55,46 տոկոս)
Սյունիքի մարզ – 71 320 ընտրող (66,67 տոկոս)
Վայոց Ձորի մարզ – 29 293 ընտրող (65,63 տոկոս)
Տավուշի մարզ – 65 579 ընտրող (63,4 տոկոս)

