8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով քաղաքացին մահացել է
Հունիս 07,2026 21:40
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 8//24 տեղամասի հարակից տարածքում տեղի ունեցած դանակահարության վերաբերալ։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ ոստիկանները պարզել ե, որ ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
Դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։
Բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։ Հիշեցնենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն էր միջադեպի մասին ահազանգել։
