Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ
Հունիս 08,2026 21:05
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացնում է.
«Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ։
Մոդելային հաշվարկների համաձայն՝ հունիսի 6-ին Արեգակի կողմից արտանետված պլազմային ամպերից մեկը պետք է այսօր հասնի Երկիր։
Մագնիսական փոթորկի հավանականությունը գնահատվում է 96%»։
