Ինչո՞ւ են ֆեյք էջերն ակտիվանում ճգնաժամային իրավիճակներում․ հարցումներ Աշոցք համայնքում
Հունիս 09,2026 18:00
Լուսանկարը՝ ԱԲ-ի
Վերջին շրջանում հայկական սոցցանցերի տիրույթում հաճախ են նկատվում անանուն և կասկածելի էջեր, որոնք տարածում են թերի, կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ։ Դրանց հոսքն առավել ակտիվանում է ճգնաժամային իրավիճակներում։
Regions TV-ն իր հերթական հարցումներն է իրականացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ, Թավշուտ և Մուսայելյան գյուղերում։
Ըստ հարցման մասնակիցների՝ ֆեյքերի հեղինակների գլխավոր նպատակը մարդկանց մեջ խուճապ տարածելն է և պառակտում սերմանելը, իսկ մեդիագրագիտությունը առավել քան կարևոր է ապատեղեկատվության հոսքին դիմակայելու համար։
