Ինչո՞ւ չի հրապարակվել նոր Սահմանադրության նախագծի տեքստը. նախարարի պատասխանը | Region

Ինչո՞ւ չի հրապարակվել նոր Սահմանադրության նախագծի տեքստը. նախարարի պատասխանը

Հունիս 10,2026 16:35

Նոր Սահմանադրության տեքստը հրապարակելը և հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարը նշեց՝ թե ինչ կլինի դրանից հետո, ցույց կտա ժամանակը։

«Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք, կչափեն նաև ընդդիմադիր գործընկերները, եթե որոշեն վերցնել մանդատը, հետագայում բոլորս կկայացնենք որոշում»,-ասաց նախարարը։

Հավելեց՝ խնդիր չունեն պրոցեսը կուլիսների ետևում պահելու և չեն էլ կարող. «Մեր առաջին նպատակը ժողովրդի հետ քննարկում սկսելն է, այդ էջը բացելն է։ Դրանից հետո պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ստանում»։

Նորություններ