«Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն»․ Փաշինյան | Region

«Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն»․ Փաշինյան

Հունիս 11,2026 13:14

«ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնեն, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ անելու բան չունենք»-այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից հնչող հայտարարություններին՝ ՀՀ-ն իր անդամվճարները չի վճարում, դա կունենա հետևանք, հնարավոր է ՀՀ-ին հեռացնեն ՀԱՊԿ-ից՝ եթե այսպես շարունակվի։

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով:

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում՝ կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև միավորման մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին մինչև պարտքի ամբողջական մարումը։

Հայաստանը 2024-ի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։

Նորություններ