Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Հունիս 11,2026 22:20
Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, այդ մասին արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նյութերն ուղարկվել են դատախազություն։
