Գետաշեն․ Սահմանամերձ գյուղի առօրյան, խնդիրներն ու լավ բերքի ակնկալիքը | Region

Գետաշեն․ Սահմանամերձ գյուղի առօրյան, խնդիրներն ու լավ բերքի ակնկալիքը

Հունիս 13,2026 16:00

Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրը ձգվում է հայ-թուրքական սահմանի երկայնքով։ Գյուղում գրանցված բնակչության թիվը 2680 է, սակայն փաստացի բնակվում են 1850-ը։ Գետաշենցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, մշակում են խաղողի և տարբեր մրգատեսակների այգիները։

Ըստ վարչական ղեկավար Արկադիա Հովհաննիսյանի՝ իրենք խմելու և ոռոգման ջրի խնդիր չունեն, հողագործները լավ բերք են ստանում․ կարևոր է միայն, որ այգիները զերծ մնան կարկտահարությունից և ցրտահարությունից։ Անասնագլխաքանակը, ինչպես շատ այլ բնակավայրերում, այստեղ ևս նվազել է։

Չնայած առկա խնդիրներին՝ գյուղացիները շարունակում են իրենց հիմնական եկամուտը ձևավորել հողագործության միջոցով՝ հույս ունենալով, որ պետական աջակցության ծրագրերն ու բարենպաստ եղանակային պայմանները կնպաստեն իրենց տնտեսությունների և համայնքի զարգացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ