Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 16,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունիսի 16-17-ի առավելապես կեսօրից հետո, 18-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հհ 15.06

Երևան քաղաքում`

Հունիսի  16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 15.06Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        9.3°C (1952թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    22.4°C

Նորություններ