Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը | Region

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

Հունիս 17,2026 13:26

Ադրբեջանցիներն օկուպացված Արցախի Աստղաշենի գյուղում ոչնչացրել են Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։

«Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։

Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- գրել է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

Նորություններ