Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ
Հունիս 17,2026 14:16
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:
Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:
