ԿԸՀ-ն տվեց իր համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրվարույթ հարուցելու համար. փաստաբան | Region

ԿԸՀ-ն տվեց իր համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրվարույթ հարուցելու համար. փաստաբան

Հունիս 17,2026 17:56

ԿԸՀ-ն իր այսօրվա  նիստում համաձայնություն տվեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։

Այս մասին ԿԸՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին ցանկանում են մեղադրել 2003-2004 թթ-ին գույքի մասնավորեցման հարցով, ըստ ամենայնի, խոսքը վերաբերվում է Ալեք Մանուկյանի վրա գտնվող թենիսի կորտերի մասնավորեցմանը։

Նորություններ