ԿԸՀ-ն բավարարեց Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը
Հունիս 17,2026 22:00
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
Գլխավոր դատախազությունը երեկ ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։
