Փամբակ գետում շարունակում են որոնել 13-ամյա աղջնակին․ կիրառվում են ԱԹՍ-ներ
Հունիս 19,2026 11:58
Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Լոռու մարզային ՓՎ բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, մայոր Արտակ Պողոսյանը Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքներին ներգրավված են փրկարարներ, ջրասուզակներ, ոստիկաններ, կամավորներ, կիրառվում են նավակներ և անօդաչու թռչող սարքեր։
