Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 20,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունիսի  21-23-ի առավելապես երեկոյան ժամերին, 20-ի և 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի  20-ին կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7 աստիճանով, հունիսի 21-24-ը ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Հհ 19.06

Երևան քաղաքում`

Հունիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Երևան 19.06

Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        9.1°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    22.5°C

Նորություններ