Շիրակի մարզպետարանը սկսել է հավաքագրել երեկվա ուժեղ կարկուտի հասցրած վնասները | Region

Շիրակի մարզպետարանը սկսել է հավաքագրել երեկվա ուժեղ կարկուտի հասցրած վնասները

Հունիս 20,2026 12:36

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։

Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։

Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։

Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի և փրկրարար ծառայության աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն` աշխատանքների կազմակերպման ընթացքին և հետագա անելիքներին առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Նորություններ