Ինչպես պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից. ՀՀ ԱՆ ՀՎԿ Ազգային Կենտրոն
ՀՀ ԱՆ ՀՎԿ Ազգային Կենտրոնը զգուշացնում է.
«Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։
Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։
Հիշեցում.
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է
Հագուստ
Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:
Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:
Կրե՛ք արևային ակնոց
Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր
Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերի, խուսափեք կծու, թթու օգտագործելուց»:
