Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Հունիս 22,2026 10:20
Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:
Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Հիշեցնենք, որ խոշոր ու ողբերգական ավտովթար է եղել Արագածոտնի մարզում:
Բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը։ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում։ Կա 1 զոհ։
