ԱԱ-2026․ Հայտնի են փլեյ-օֆֆի առաջին 6 մասնակիցներն ու պայքարը լքող 4 հավաքականները | Region

ԱԱ-2026․ Հայտնի են փլեյ-օֆֆի առաջին 6 մասնակիցներն ու պայքարը լքող 4 հավաքականները

Հունիս 23,2026 20:54

Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումների մեծ մասի ավարտից հետո (12 խմբերից 10-ում) արդեն պարզ են այն 6 հավաքականները, որոնք երաշխավորել են իրենց տեղը 1/16 եզրափակիչում։ Մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Մեքսիկան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան և Արգենտինան։

Միևնույն ժամանակ, հստակեցվել են այն 4 ընտրանիների անունները, որոնք հաստատապես կզբաղեցնեն վերջին՝ 4-րդ հորիզոնականն իրենց խմբերում և դուրս կմնան հետագա պայքարից։ Այդ թիմերն են՝ Հայիթին, Թուրքիան, Թունիսը և Հորդանանը։

Հունիսի 24-ի գիշերը և վաղ առավոտյան կկայանան 2-րդ տուրի եզրափակիչ հանդիպումները K և L խմբերում։

Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի խաղերը կանցկացվեն Հայաստանի ժամանակով հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում (հաշվի առնելով ժամային գոտիների տարբերությունը՝ հյուսիսամերիկյան երեկոյան հանդիպումները Հայաստանում կդիտվեն հաջորդ օրվա գիշերը կամ վաղ առավոտյան)։

Փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի հունիսի 28-ի երեկոյան։ Չորս հավաքականներ արդեն իսկ ապահովել են առաջին հորիզոնականներն իրենց խմբերում, և հայտնի են 1/16 եզրափակիչում նրանց մասնակցությամբ խաղերի օրերը՝ ըստ Երևանի ժամանակի․

  • Գերմանիա – հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը
  • Մեքսիկա – հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը
  • ԱՄՆ – հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը
  • Արգենտինա – հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը

armsort.am

Նորություններ