Ռոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ում
Հունիս 23,2026 22:24
Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր առաջին գոլը 2026 թվականի աշխարհի առաջնությունում։
41-ամյա «Ալ-Նասր» ակումբի հարձակվողը խմբային փուլի Ուզբեկստանի դեմ խաղում բացել է հաշիվը։
Ռոնալդուն աչքի է ընկել հանդիպման 6-րդ րոպեին՝ տուգանային հրապարակում եզրափակելով Ժոաո Կանսելուի փոխանցումը։
