Խաղաղություն սահմանին, անմշակ այգիներ հենակետերի կողքին
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչ Վարդգես Մանվելյանը 2024թ․-ի մայիսից ակտիվ է հետևում սահմանազատման գործընթացին։ 89-ամյա պապը նշում է՝ գյուղի մոտակայքում հողատարածք ունի: Հիմա անհնար է այնտեղ հասնել՝ սահմանազատումից հետո միակ ճանապարհը փակվել է։ Ըստ տեղաբնակների՝ Կիրանցում խաղաղ է, հանգիստ, սակայն իրենց տեղաշարժն է սահմանափակվել, շատերի համար հանդ ու հողամաս գնալը խնդիր է դարձել:
Կիրանցի հարևան գյուղում՝ Բերքաբերում, նույն խնդիրը տասնամյակների պատմություն ունի։ Այդ գյուղի բնակիչներն ավելի քան 30 տարի չեն կարողանում մշակել ջրամբարից այն կողմ գտնվող իրենց հողատարածքները։
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024թ․-ին պարբերաբար հայտարարում էր՝ այն հատվածներում, որտեղ որոշակի խնդիրներ կարող են ծագել, կառավարությունը դրանք հետևողականորեն կլուծի:
Քաղաքական վերլուծաբան, քարտեզագետ Արմեն Բաղդասարյանը սահմանազատման հետ կապված իր դիտարկումներն ունի։ Ըստ նրա՝ դա Ադրբեջանի համար ճնշում բանեցնելու գործիք է։
Մանրամասները՝ տեսանյութում։
