Հայաստանում ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար կանցկացվի
Հունիս 24,2026 22:20
Հայաստանում ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար է անցկացվելու՝ 13 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից.
«Լեգենդար ըմբիշ Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարն առավել քան մոտ է։
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի:
Եզրափակիչ գոտեմարտերը՝ հուլիսի 1-ին, ժամը 18:00-ից»։
