Հայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգը
Հունիս 25,2026 12:16
Այսօրվա՝ հունիսի 25-ի դրությամբ պարզ է դարձել աշխարհի 2026 թվականի առաջնության փլեյ-օֆֆ փուլի առաջին զույգը։
1/8 եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն մունդիալը հյուրընկալող երկրներից մեկի՝ Կանադայի և ՀԱՀ-ի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) ազգային հավաքականները։ Մրցակիցների դիմակայությունը նախատեսված է կիրակի՝ հունիսի 28-ին։
Նշենք, որ երկու ազգային հավաքականներն էլ իրենց խմբերում զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն ընթանում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի ընտրանին է, որն աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։
