Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման
Հունիս 26,2026 22:15
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող մինչև 18 տարեկան պատանիների շախմատի աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի (IM) երկրորդ նորման։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է նաև, որ Վաչե Հովակիմյանը առաջնության ավարտից մեկ խաղափուլ առաջ 10 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 12-րդ հորիզոնականը։
