ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը
Հունիս 29,2026 21:55
Գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին:
