Գուշակիր կիսապաշտպանին. Մխիթարյանը փորձել է գուշակել Ինտերի լեգենդներին
Հունիս 29,2026 22:24
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում ժամանցային տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։
Հրապարակված տեսանյութում ֆուտբոլիստը մասնակցում է «Guess the midfielder: Mkhi edition» (Գուշակիր կիսապաշտպանին) խաղին։ Հուշումների օգնությամբ Մխիթարյանը փորձում է գուշակել միլանյան ակումբի նախկին հայտնի կիսապաշտպաններին։
Հիշեցնենք, որ օրերս «Փյունիկի» մամուլի ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Մխիթարյանը հաստատել էր, որ ևս մեկ մրցաշրջան կշարունակի պաշտպանել «ներաձուրիների» գույները, որից հետո միայն պարզ կդառնան նրա կարիերայի հետագա ընթացքը։
