Սահմանին ապրելու կամքը. ի՞նչն է պահում սահմանամերձ Կիրանցի և Բերքաբերի բնակիչներին | Region

Սահմանին ապրելու կամքը. ի՞նչն է պահում սահմանամերձ Կիրանցի և Բերքաբերի բնակիչներին

Հունիս 30,2026 17:00

Տավուշի մարզի Կիրանց գյուղում 470 գրանցված բնակիչ կա, սակայն մշտական ապրողների թիվը 370 է։  Ըստ վարչական ղեկավար Կամո Շահինյանի՝ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար պետական աջակցության ծրագրով Կիրանցում կառուցվել ու կառուցվում է 54 բնակարան, ևս 10 բնակարանի շինարարության թույլտվություն է ստացվել։

Ե՛վ վարչական ղեկավարը, և՛ մյուս բնակիչները պնդում են, որ Կիրանցը լքելու մտադրություն ոչ ոք չունի։

Սահմանամերձ այս գյուղում Regions TV-ի նկարահանող խումբը հանդիպեց զբոսաշրջիկների խմբերի՝ այդ թվում արտերկրից, որոնց գրավում է տեղի տեսարժան վայրերն ու հարուստ բնաշխարհը։

Տեսարժան վայրերի պակաս չունի նաև հարևան Բերքաբեր գյուղը։ Կիրանցից այնտեղ հասնելու համար այսօր ընդամենը 10 րոպե է պահանջվում, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 27 րոպե։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

https://youtu.be/RqOT7HPdzwE

Նորություններ