Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը | Region

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Հունիս 30,2026 14:37

Ցավով տեղեկացա Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը` պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ` կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։

Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»,-գրել է Ավանեսյանը։

 

Նորություններ