Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 01,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Նորություններ