Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 02,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 4-5-ը՝ ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքում`

Հուլիսի  2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ի՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    40․7°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         10․5°C (2019թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.5°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ