Հայտնի են ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի առաջին 4 զույգերը | Region

Հայտնի են ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի առաջին 4 զույգերը

Հուլիս 02,2026 10:13

Աշխարհի առաջնությունում շարունակվում է համառ պայքարը. արդեն ձևավորվել են մրցաշարի 1/8 եզրափակիչի ութ զույգերից չորսը։

Անգլիայի ազգային հավաքականը, Հարի Քեյնի դուբլի շնորհիվ, 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Կոնգոյի ԴՀ-ի նկատմամբ և դուրս եկել մունդիալի 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մեքսիկայի ընտրանու հետ։

Այսպիսով, պարզ են դարձել 1/8 եզրափակիչի հետևյալ 4 զույգերը (խաղերի ժամերը նշված են Երևանի ժամանակով).

  • Կանադա – Մարոկկո (հուլիսի 4, 21:00)
  • Ֆրանսիա – Պարագվայ (հուլիսի 5, 01:00)
  • Բրազիլիա – Նորվեգիա (հուլիսի 6, 00:00)
  • Մեքսիկա – Անգլիա (հուլիսի 6, 04:00)

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։

armsport.am

Նորություններ