Հանրապետության տարածքում`
Հուլիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-7-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
