Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 05,2026 09:30

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 5-9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ