Լենուղիի վթարային շենքերը քանդվում են, վերջնաժամկետը լրացել է․ ինչո՞ւ էին բնակիչները ժամանակ խնդրում
Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրի բազմաբնակարան վթարային շենքերի թվով 22 շահառու ընտանիքներին վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցություն է տրամադրվել՝ ընդհանուր 182 մլն 500 հզր դրամ, որով նշված ընտանիքներին հնարավորություն է տրվել ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։
Վթարային շենքերի 16 ընտանիքներ արդեն ձեռք են բերել բնակարան, մյուս 6 ընտանիքները ցանկություն են հայտնել իրենց հողամասերի վրա կառուցել անհատական բնակելի տուն։
Ըստ բնակիչների՝ հատկացված գումարը բավարար չէ նշված գործողությունները կատարելու համար։ Վթարային շենքերի ապամոնտաժման որոշում է կայացվել, իսկ բնակիչներին տեղափոխվելու համար վերջնաժամկետ է ներկայացվել։ Մի քանի ընտանիքներ չեն հասցրել կարգավորել այլ վայրում իրենց կեցության հարցը և խնդրում էին երկարաձգել ժամկետը։ Շենքերը, սակայն, արդեն ապամոնտաժվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
