Ինչո՞ւ է երբեմնի բազմազգ ու բազմամարդ Հին Շամլուղը դատարկվում | Region

Ինչո՞ւ է երբեմնի բազմազգ ու բազմամարդ Հին Շամլուղը դատարկվում

Հուլիս 05,2026 18:00

Խորհրդային տարիներին Շամլուղը բանվորական ավան էր, իսկ 1996 թ․-ի վարչատարածքային փոփոխության արդյունքում դասվեց քաղաքների շարքը։ Շամլուղը ժամանակին ունեցել է բազմազգ բնակչություն` հայեր, վրացիներ, հույներ, ռուսներ, օսեր, ուկրաինացիներ, բելառուսներ և այլն։ Նախկինում ունեցել է մոտ 5000 բնակիչ, իսկ այսօր շուրջ 700։

Հին Շամլուղ թաղամասում այսօր բնակվում է 5 ընտանիք։ Բնակիչները նշում են՝ աշխատատեղեր չկան, բացի այդ հանքի պարբերաբար պայթեցումները վնաս են հասցնում իրենց տներին և տնտեսություններին, ինչի հետևանքով չեն կարողանում հողագործությամբ զբաղվել, նորմալ բերք չեն ստանում։

Շամլուղի վարչական ղեկավար Գագիկ Սարուխանյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ փորձեր ձեռնարկվել են թաղամասը վերաբնակեցնելու, սակայն մարդիկ եկել, տեսել և ցանկություն չեն հայտնել բնակություն հաստատելու։

Հին Շամլուղի բնակիչների բարձրաձայնած խնդիրները տարիների պատմություն ունեն, և իրար հաջորդող պաշտոնյաները լավ ծանոթ են դրանց։ Առայժմ միակ գործնական քայլը ճանապարհների բարեկարգման նախագիծն է, որը ներկայացվել է գործադիր իշխանության  հաստատմանը։

Նորություններ