Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ | Region

Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ

Հուլիս 06,2026 09:49

Ինչպես և կանխատեսվել էր, վերջին 4 օրերին մեր երկիրը գտնվում է սեզոնյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևներ են, իսկ առանձին հատվածներում դրանք բավականին հորդառատ են։

Մինչև հուլիսի 8-ը ներառյալ այդ ցիկլոնը կշարունակի պտտվել մեր տարածաշրջանի վրա, ինչի արդյունքում կրկին, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում դրանք նորից կլինեն հորդառատ և ցավոք նորից հնարավոր է կարկուտ։

Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 9–ից այդ ցիկլոնը կկորցնի իր ուժը և հուլիսի 9–12-ը ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին կարճատև անձրևներ հնարավոր են միայն Հայաստանի հյուսիսային մարզերում, հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Մյուս շրջաններում տեղումները կդադարեն։

Օդ ջերմաստիճանն արդեն զգալի նվազել է. այսօր ցերեկային ժամերին, նույնիսկ Հայաստանի ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +29-31 աստիճանը, բայց հուլիսի 9–ից 11-ն ընկած ժամանակահատվածում այդ հյուսիս-արևմտյան հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքներով, ինչի արդյունքում հուլիսի 9–11-ին աստիճանաբար Հանրապետության ողջ տարածքում մոտի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, և արդեն հուլիսի 10-ին և 11-ին Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +35 աստիճանի։

35 աստիճանից բարձր ջերմաստիճան առաջիկա օրերին Հանրապետության տարածքում չի կանխատեսվում»։

Նորություններ