Ծառուկյանի փաստաբանը չի բացառում, որ նրան հնարավոր է կալանավորեն․իրվապահները խուզարկում են Ծառուկյանի տունն ու ընկերությունները | Region

Ծառուկյանի փաստաբանը չի բացառում, որ նրան հնարավոր է կալանավորեն․իրվապահները խուզարկում են Ծառուկյանի տունն ու ընկերությունները

Հուլիս 06,2026 11:07

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Ծառուկյանին կարող են կալանավորել։ Փաստաբանի կարծիքով՝ գործողությունների հաջորդականությունը նման կանխատեսումների տեղիք է տալիս»։

Ըստ նրա՝ նույնիսկ առանց հոդվածներին անդրադառնալու, ավելի վաղ հնչած իշխանական հռետորաբանությունից հետո բոլորը կանխատեսում էին, որ նման գործողություններ են ձեռնարկվելու։

«Դա բացարձակ անակնկալ չէր։ Իսկ հոդվածների շրջանակում հնարավոր էր ինչ-որ բան ստեղծագործել, իսկ վերջին շրջանում այդ ստեղծագործությունը պարբերական բնույթ է կրում»,-ասաց Երեմյանը։

Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։Այս մասին այսօր հայտնել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Խուզարկությունների մասին Քննչական կոմիտեից հայտնել են, որ «քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»։

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ ԿԸՀ-ին էր դիմել Գլխավոր դատախազությունը։ ԿԸՀ-ն վստահեցրել էր, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո։

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում պարբերաբար հայտարարում էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանը պետականացնելու մասին։ Գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, թե 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտի» գործարանը խախտումներով է մասնավորեցվել:

 

Նորություններ