Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել ու ԵՄ քաղաքացիներին կոչ արել սուպերմարկետներում փնտրել հայկական ծիրան, սալոր կամ կեռաս | Region

Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել ու ԵՄ քաղաքացիներին կոչ արել սուպերմարկետներում փնտրել հայկական ծիրան, սալոր կամ կեռաս

Հուլիս 07,2026 10:09

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը  հայկական ծիրանից ջեմ է պատրաստել ու դրանք ցուցադրել սոցիալական ցանցում։

Մարթա Կոսը մի քանի լուսանկար է հրապարակել  ու գրել․«Այս ջեմը պատրաստել եմ հայկական ծիրանից։Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունը, որն այժմ տեղի է ունենում Հայաստանում։ Անցյալ ամիս կայացած ընտրություններում հայաստանցիների մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ։

Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար։

Ահա թե ինչու, երբ անցյալ շաբաթ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձա ծիրանի հսկայական զամբյուղով։ Դրանց մեծ մասը բաժին հասավ ընկերներիս, իսկ մնացածից ես ջեմ պատրաստեցի։

Ընկերներիցս մեկը նայեց մուրաբային ու ասաց. «Ազատության տարաներ»։ Իմ կարծիքով՝ դա ձևակերպելու շատ գեղեցիկ տարբերակ էր։

Երբ գնաք սուպերմարկետ, փնտրե՛ք հայկական ծիրան, սալոր կամ կեռաս։ Սա հնարավորություն է անելու մի փոքր քայլ, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել իրենց երկրի ժողովրդավարական ընտրությանը»։

Նորություններ